
ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» է հրավիրել 110 երկրներ և տարածքներ

Միացյալ Նահանգները դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» է հրավիրել110 երկրներ եւ տարածքներ, գագաթնաժողով, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Ցանկը հրապարակվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում։ Հրավիրվածների թվում, մասնավորապես, բացակայում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը: Ըստ որում մասնակիցների թվում նշված է Տայվանը, որն, ըստ ՉԺՀ-ի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում է երկրների մեծ մասը, Չինաստանի նահանգներից մեկն է:
Ցանկում նաեւ կան Եվրամիության մեջ մտնող բոլոր երկրերը, բացառությամբ Հունգարիայի: Փաստաթղթի համաձայն՝ գագաթնաժողովին չի հրավիրվել նաեւ Թուրքիան: Նախկին ԽՍՀՄ-ի պետությունների թվում մասնակիցների ցանկում նշված են միայն Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան:
Մերձավոր Արեւելքի երկրների թվում հիշատակված են Իսրայելը եւ Իրաքը, սակայն հրավիրված չեն ԱՄՆ-ի որոշ այլ ավանդական դաշնակիցներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Վաշինգտոնը մտադիր է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովն» անցկացնել դեկտեմբերի 9 – 10-ը տեսակոնֆերանսի ռեժիմով, որտեղ կհավաքվեն երկրների ղեկավարներ, իրավապաշտպաններ, եւ գործարարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: