
«Առաջնորդության մոլուցք». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջնորդության մոլուցք
Նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքը հրավիրեց հանրահավաք և հայտարարեց դիմադրության շարժման մեկնարկի մասին։
Մոտավորապես մեկ շաբաթ անց Անի հյուրանոցում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նույնպես հայտարարեց, արդեն իր կողմից նախաձեռնած դիմադրության շարժման մասին։ Երեկ մի շարք գործիչներ նախաձեռնեցին հանրահավաք-շարժում, հավանաբար նույն՝ դիմադրության նպատակով։ Է, հետո՞․․․
Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը, ոչ թե իրական դիմադրության շարժում սկսելն է, որը ենթադրում է մոռանալ կուսակցականություն, նախկին, ներկա, բոլոր ուժերի համախմբում, այլ նորից ու նորից կուսակցական և առաջնորդության մոլուցք»։