Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում է կայուն բարձր. COVID-վիճակագրություն

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով Վրաստանում վերջին օրվա ընթացքում մահացել է 62 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Ընդամենը Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 11 հազար 615 մարդ:

Վրաստանում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թվաքանակը, նախորդ օրվա համեմատությամբ, աճել է 174,7 տոկոսով եւ կազմել է 5085:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 819 հազար 182 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 4 հազար 428 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 759 հազար 657 հիվանդ:

Թբիլիսիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 1815 դեպք, Աջարիայում՝ 202, Իմերեթում՝ 997, Քվեմո Քարթլիում՝ 330, Շիդա Քարթլիում՝ 497, Գուրիում՝ 122, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 427, Կախեթում՝ 358, Մցխեթ-Մթիանեթում՝ 139, Սամցխե-Ջավախքում՝ 152, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 46:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 47 հազար 884-ի, նրանցից 6588-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1698-ի վիճակը ծանր է, նրանցից 377 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

1103 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 40 հազար 193 մարդ բուժընթաց է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 58 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 44 հազար 925 հոգի:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 23-ի տվյալներով, կազմում է 9,89 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,11 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,97 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս