Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 258 միլիոն մարդ է վարակվել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 258 միլիոն 268 հազար 755: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 159 հազար 194 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 47 միլիոն 888 հազար 123 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 772 հազար 343-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 518 հազար 901-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 465 հազար 911 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 20 հազար 412 հիվանդացած, նրանցից մահացել է 612 հազար 782 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 663,9:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2382, Հնդկաստանում՝ 333, Բրազիլիայում՝ 2855 մարդ, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս