
Ինչ սպասել Նիկոլ-Ալիև հանդիպումից՝ Բրյուսելում․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանին ներվել է պատերազմը, որովհետև արտաքին քաղաքականության մեջ հողատու կապիտուլյանտը չի հետապնդում նպատակ, որ Ադրբեջանին պետք է պատժել ագրեսիայի համար:
Կանխատեսելի էր, որ Եվրոպան վերադառնալու է, բայց այսպիսի՞ ձևով. մի շարք հարցեր են առաջանում:
Լավրովը հայտարարեց, որ եթե չլինի կոմպրոմիս, անիմաստ է հանդիպել: Ռուսական և եվրոպական մտայնությունների միջև տարբերություն կա: Ռուսական կողմը չունի ապացուցելու կարիք, որ ինքն այստեղ դերակատար է, բայց Եվրոպան ունի: Հետևաբար, Եվրոպայի համար նման հանդիպման փաստը Բրյուսելում այլևս իրողություն է և ձեռքբերում, իսկ ռուսական կողմի համար կարևոր են փաստաթղթերը:
Այսինքն, հանդիպումներից պետք է «երեխա ծնվի»: Վատն այն է, որ որպես կանոն այդ ընթացքում հղիացնում են Հայաստանին, որովհետև մեզ է ներկայացնում մի այնպիսի անձնավորություն, որը պատրաստ է անգամ արտարգանդային քաղաքական հղիության, այնքան որ ինքը կարողանա մնալ իշխանության:
Ես կարծում եմ, որ ՌԴ-ն մինչ դեկտեմբերի 15-ը բրյուսելյան ենթադրվող հանդիպումը, կկազմակերպի սեփական հանդիպում, ես կարծում եմ, որ Նիկոլ-Ալիև հանդիպումը մինչև Բրյուսել կլինի ևս մեկ անգամ՝ ռուսական նախաձեռնությամբ:
Իսկ ինչ պիտի աներ Բրյուսելում իրեն հարգող ՀՀ ղեկավարը՝ պետք է համաշխարհային աղմուկ բարձրացներ, ասեր, որ մարդասպան Ալիևի հետ չի պատրաստվում մասնակցել որևէ համատեղ միջոցառման. պիտի գնար իր ռազմագերիների նկարներով, ոչնչացված հոգևոր-մշակութային կոթողների ապացույցներով, ադրբեջանական ագրեսիայի ապացույցներով և պահանջեր ՝ Արևելյան գործընկերություն, Եվրոմիություն պատժե՛ք Ադրբեջանին, հակառակ դեպքում ձեր բոլոր գովասանքի խոսքերը՝ թավշյա իշխանափոխություն, ժողովրդավարություն զրո արժեք ունեն»: