Անդրանիկ Քոչարյա՛ն, դու դատվելու ես. Արծվիկ Մինասյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 13-րդ անգամ հանձնաժողովի  նախագահի տեղակալի պաշտոնում չընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմելով հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորներին՝ ասաց, որ խմբակցությունն իրացրել է իր իրավունքը՝ առաջադրելով իր թեկնածուին։

«Իշխանական պատգամավորները փորձում են մանիպուլյացիաների միջոցով, կեղծ ու սուտ տեղեկություններ տարածել, պարոն Քոչարյանը, դուք անձամբ և հանձնաժողովի մի շարք անդամներ ստում եք, Դուք ստո՛ւմ եք»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով Անդրանիկ Քոչարյանին։

Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց և ստախոս անվանեց Արծվիկ Մինասյանին, որից հետո վերջինս ասաց.

«Դուք ինձ մի ընդհատեք, հիմա ես ասում եմ, Անդրանիկ Քոչարյա՛ն, դո՛ւք դատվելու եք, Դուք և Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային ասում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է Ադրբեջանին հրավիրել, Դուք պատասխան պետք է տաք, հենց հիմա ձեզանից պատասխան ենք պահանջում»։

Խոսքն ավարտելուց հետո Արծվիկ Մինասյանը լքեց նիստի սրահը, նրան հետևեցին Գեղամ Մանուկյանը և Գեղամ Նազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորներին արձագանքեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, թե՝ մի կասկածեք, շատ շուտով դատվողները կդատվեն։

Վերադառնալով՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հրապարակավ դիմում է  Գլխավոր դատախազին՝ հարուցել քրեական գործ և բացահայտել, թե ովքեր են դավաճանները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս