Բաժիններ՝

29-ամյա աղջկան թմրամիջոցն իրացրել էր Երևանում բնակվող մի տղամարդ…

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Նոր Արեշ թաղամասում բնակվող 29-ամյա մի աղջիկ տարբեր տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերում և իրացնում։

Նոյեմբերի 10-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին 29-ամյա աղջկան, որը մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենայում էր։ Նրանք բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին։

Վարորդը մեքենայի սրահից ներկայացրեց մեթամֆետամինի նմանվող զանգված, ինչը, ըստ նրա՝ 29-ամյա ուղևորուհունն էր։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ 29-ամյա աղջիկը թմրամիջոցը ձեռք էր բերել Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդուց։ Նրան հայտնաբերելու միջոցառումները արդյունք տվեցին նոյեմբերի 13-ին։

Տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Եղվարդի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Իրավապահները խուզարկեցին նրա «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930