«Ինքնանպատակ չէ Ռուսաստանի օգնությունը կամ ռազմական միջամտությունը». Էդուարդ Աղաջանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի փոխանցմամբ՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին աջակցություն ստանալու խնդրանքով՝ առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Հենց այս կոնտեքստում է  պետք դիտարկել Ռուսաստանի այն առաջարկը, որը մենք քննարկում էինք, և այս գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում այդ խնդիրը կլուծվի և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Հետևաբար՝ ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է: Դեմարկացիան և դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց  Էդուարդ Աղաջանյանը:

Շարունակելով թեման, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, որ գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր:

«Ռուսաստանը հրադադարի ռեժիմի պահպանման այն երաշխավորն է, որի համար մենք մեր ջանքերը պետք է մեկտեղենք: Նույնիսկ չդիմելու դեպքում էլ այդ համագործակցությունը միանգամից պետք է իրականություն դառնար: Վերջին օրերին շահարկումներ են գնում, թե մենք Ռուսաստանին պահանջներ ենք ներկայացնում, մենք պահանջ չենք ներկայացնում, այլ ուզում ենք՝ պայմանագրի բոլոր կետերն իրականացվեն»,- նշեց Անդրանիկ Քոչարյան:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ՀՀ բանակը թույլ չի տվել, որ թշնամին իր ագրեսիայի արդյունքում նոր տարածքներ ձեռք բերի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս