Բաժիններ՝

Ըմբիշներն ընդլայնված կազմով կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը

Հայաստանի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ազատ ոճի ընտրանու կազմում ընդգրկված են հետևյալ մարզիկները. Մանվել Խնձրցյան (57 կգ), Հարություն Մանուկյան (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Մենուա Յարիբեկյան (74 կգ), Հրայր Ալիխանյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Հովհաննես Մխիթարյան (92 կգ), Լյովա Գևորգյան (125 կգ):

Իսկ հունա-հռոմեական ոճում կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (60 կգ), Մուրադ Հարությունյանը (63 կգ), Սամվել Աղաջանյանը (67 կգ), Կարեն Ասլանյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Արտավազդ Վարդանյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-24-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Նախնական տվյալներով հայտավորվել է 22 երկրի ավելի քան 300 մարզիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930