Բաժիններ՝

38-ամյա տղամարդը կրակել է ապօրինի զենքից

Նոյեմբերի 7-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել է հաղորդում, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ:

Մեկնել է օպերատիվ խումբ:

Արարատի մարզային վարչության և բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Արարատի Սալակիթների փողոցում ծագած վիճաբանության ժամանակ Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի պահվող երկփողանի ողորկափող որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է տուժածի վրա, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքներ:

Հետագա միջոցառումների արդյունքում ահազանգից մոտ մեկ ժամ անց, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, կրակողը բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Հրացանը հայտնաբերվել և առգրավվել է:

Հարուցվել է քրեական գործ, 38-ամյա ոսկետափցին ձերբակալվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930