Բաժիններ՝

Տարոն Սահակյանը հերոսաբար է զոհվել, նռնակ պայթեցնելով

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարոն Սահակյանը հերոսաբար է զոհվել, նռնակ պայթեցնելով

Այսօր Բաքվից գեներալ Մուրադավը օդանավով Հայաստան է բերել իմ սանիկի՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը։

Համացանցում տարբեր տեղեկություններ են նրա զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Ճշտված տեղեկություններով՝ Տարոն Սահակյանը եղել է մարտական դիրքում, երբ թվով գերակշիռ ադրբեջանցի զինվորականները պահանջել են հանձնել դիրքը;

Գումարտակի հրամանատարը դուրս է եկել նրանց ընդառաջ, ադրբեջանցի զինվորականները սկսել են նրան նեղել, այդ ժամանակ հենակետից դուրս է եկել եւ ադրբեջանցիներին դիմագրավել Տարոն Սահակյանը։ Նա դեմ լինելով դիրքի հանձնմանը՝ նռնակ է նետել, թե դրանից քանի՞ ադրբեջանցի զինվորական է սպանվել, ինձ հայտնի չէ, սակայն նռնակի երկու բեկորները խոցել են Տարոնին ՝ սրտից ներքեւ եւ թոքի շրջանում։

Ադրբեջանցի զինյալները գերի են տարել հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաեւ ծանր վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին։ Տարոն Սահակյանը զոհվեց որպես հերոս, զոհվեց քաջաբար, հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքի զոհվածներն անմահ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս