Իրաքի օդուժն ԻՊ-ի հինգ զինյալների է ոչնչացրել երկրի արևելքում
Իրաքի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հինգ զինյալների է ոչնչացրել երկրի արեւելքում գտնվող Դիյալայի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Նոյեմբերի 18-ին այդ մասին հաղորդել էAl Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Հետախուզական գործողության կատարման ժամանակ Իրաքի ռազմաօդայն ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի հինգ զինյալների, որոնք մտադրվել էին դիվերսիա կատարել: Ահաբեկիչները պլանավորել էին հարձակվել արեւելյան նահանգում Միացյալ օպերատիվ հրամանատարության շտաբի ստորաբաժանումների վրա: Ավելի վաղ իրաքցի ուժայինները կալանավորել են ԻՊ-ի «Ալ Ֆարուք» բջջի հրամանատարներց մեկին: Նշվում է, որ «Ալ Ֆարուքի» զինյալները յոթ տանկ են հրկիզել էՄահմուդիա եւ էլ Հասվա բնակավայրերը միացնող ճանապարհին, ինչպես նաեւ կազմակերպել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ:
Վերջին ժամանակներս Իրաքի տարբեր նահանգներում հաճախացել են հարձակումները, որոնց հետեւում կանգնած են ԻՊ-ի զնյալները: Երկրի ուժային կառույցներն արդեն մի շարք գործողություններ են իրականացրել ծայրահեղականների դեմ, սակայն նրանք նախկինի պես շարունակում են կատարել իրենց հարձակումները, որոնց զոհեր են դառնում իրավակարգի մարմինների աշխատակիցներ եւ զինծառայողներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: