
Մարիամ Մելքումյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ
Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին:
2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո՝ խմբագիր:
2021թ.-ից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Ապատեղեկատվությանը հակազդելու արագ արձագանքման դրամաշնորհներ լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» (ՔՀԿ) ծրագրի ընթացքում իրականացրել է լրագրողական գործունեություն: