Բաժիններ՝

Իլոն Մասքը հոկտեմբերի 16-ին վաճառել է Tesla-ի ևս 973 միլիոն դոլար գումարի բաժնետոմս

Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը շարունակում է ընկերությունում կրճատել իր բաժինը, նոյեմբերի 16-ին նա վաճառել է եւս 973 միլիոն դոլար գումարի բաժնետոմս։

Անցած շաբաթ Մասքը վաճառել է Tesla-ի 6,9 միլիարդ ընդհանուր գումարի բաժնետոմս: Այսպիսով, նոյեմբերի 8-ից նա վաճառել է արդեն 8,8 մլրդ դոլար գումարի 8,16 միլիոն արժեթուղթ: Նոյեմբերի 7-ից Մասքը Twitter-ում հարցում է անցկացրել, խոստանալով վաճառել Tesla-ի իրեն պատկանող արժեթղթերի 10 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցել է Twitter-ի մոտավորապես 3,5 միլիոն օգտատեր, որոնց շուրջ 58 տոկոսն աջակցել է արժեթղթերի վաճառքին: Մինչեւ անցած շաբաթ Մասքին պատկանում էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվում էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար:

Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ-ի արժեթղթերի եւ սակարանների գների հանձնաժողովի (SEC) կողմից, նոյեմբերի 16-ին Մասքն իրացրել է օպցիոնների հերթական բաժինը եւ վաճառել Tesla-ի ավելի քան 934 հազարից ավելի բաժնետոմս: Tesla-ի բաժնետոմսերը, որոնք 17 տոկոսով էժանացել էին նոյեմբերի 8-ից, աճ են արձանագրել նոյեմբերի 16-ին՝ թանկանալով 4,1 տոկոսով: Ընթացիկ տարվա սկզբից ի վեր ընկերության կապիտալացումն աճել է գրեթե 50 տոկոսով եւ կազմել 1,02 տրիլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս