Բաժիններ՝

Ֆեդերերը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կկայանա հունվարի 17-30-ը: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ֆեդերերը մտադիր է մեծ կորտ վերադառնալ հաջորդ տարի ամռանը: Վերջին մրցաշարը, որին Ֆեդերերը մասնակցել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից Ուիմբլդոնն է: Դրանից հետո շվեյցարացին ծնկի վիրահատության է ենթարկվել:

«Ամբողջական մարզումները կսկսեմ հունվարին, իսկ մեծ մրցաշարերին կմասնակցեմ միայն ամռանից հետո»,- ասել է Ֆեդերերը:

Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է: 6 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 8 անգամ` Ուիմբլդոնում, 5 անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում և մեկ անգամ էլ Ռոլան Գարոսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930