Սարսափ ֆիլմերի 20 ամենանյարդայնացնող կլիշեները
1. Ֆիլմի հերոսը վազում է ճանապարհով և նրան հասնում է հետապնդող ավտոմեքենան:
2. Ամենապատասխանատու պահին մեքենայի շարժիչը գործի դնել չի հաջողվում:
3. Եթե կինը փախչում է մարդասպանից, ապա անպայման վայր է ընկնում:
4. Մահացու վտանգի ժամանակ ֆիլմի հերոսները վազում են դեպի անկյունները՝ փոխանակ հավաքվեն իրար կողքի:
5. Մեծահասակներից ոչ մի օգուտ չի լինում, նրանք ոչ մի օգնություն չեն ցուցաբերում երեխաներին:
6. Վերջին կռվի ժամանակ գլխավոր չարագործը հանկարծ դառնում է ավելի անփույթ:
7. Կաղ կամ մեկ ոտք չունեցող մարդասպանն ավելի արագ է վազում, քան մնացած բոլորը:
8. Զոհին միշտ մատնում է ինչ-որ ձայն (օրինակ՝ հեռախոսազանգ):
9. Հայելու մեջ վախեցնող արտացոլում:
10. Մեծահասակների խորհուրդներն անպայման անտեսվում են:
11. Ինչ-որ մի չարագործ էակ դուրս է թռչում ինչ-որ անհասկանալի տեղից:
12. Անպայման պետք է լինի մութ և մռայլ նկուղ:
13. Բոլոր կերպարները հազվագյուտ ապուշներ են:
14. Կապը պարտադիր սկսում է չաշխատել:
15. Մարդասպանը պրակտիկորեն անպարտելի է և գրեթե անմահ:
16. Բոլորը սկսում են շատ լավ կրակել, նույնիսկ, եթե երբեք զենք չեն պահել ձեռքում:
17. Վերջին կենդանի մնացողը գրեթե միշտ աղջիկ է:
18. Սևամորթ տղան գրեթե միշտ զոհվում է:
19. Սարսափելի երեխաներ:
20. Սպանություն լողասենյակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը