ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միութան արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ սահմանազատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունն ընդգծել է նաև իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար» և աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը:

«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և կատարել իրենց ստանձնած պարտականությունները»,- ընդգծվում է ԵՄ հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930