Անհապաղ ստեղծել Ճգնաժամային կառավարություն կամ պետական պաշտպանության կոմիտե. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահստազորի սպաների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ ստեղծել Ճգնաժամային կառավարություն կամ պետական պաշտպանության կոմիտե:

Հայտարարությունում ասվում է. ,Վերլուծելով ստեղծված իրավիճակը` կարող ենք փաստել, որ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով`

1 կործանման եզրին հասցվեց Արցախը: Վստահաբար կարող ենք փաստել, որ այսպես շարունակվելու դեպքում 2-3 տարում Նախիջևանի օրինակով Արցախի բնակչությունն արտագաղթելու է,

2. հարվածի տակ դրվեց բուն Հայաստանը: Այսօր կորցնում ենք Հայաստանի տարածքները, մարտեր են ընթանում երկրի ներսում,

3. սփյուռքահայությունն ու առհասարակ հայ մարդը պատվազրկվեց, կորցրեց իր ազդեցությունը, վերացվեց ազգային արժանապատվությունն ու արժեքները,

4. վարկաբեկվեց եկեղեցին` ամեն գնով հեռացվելով ժողովրդից ու երկրի համար օրհասական խնդիրների լուծմանը մասնակցելուց, խրախուսվեցին ԼԳԲՏ համայնքներն ու աղանդավորական շարժումը,

5. երկրի ներսում ժողովուրդը պառակտվեց, կեղծ օրակարգերով մոլորեցվելով` թշնամանք սերմանվեց միմյանց միջև,

6. վերացվեցին դեմոկրատական արժեքները, ուզուրպացվեցին դատական իշխանությունը, դատախազությունն ու իրավապահ մարմինները: Շեղվելով իրենց օրինական գործառույցներից` դրանք ծառայեցվեցին իշխող թիմի շահերին, ամեն գնով հաղթանակ ապահովելու համար համապետական ու ՏԻՄ ընտրություններում, առանց վարանելու, գործադրվեց վարչական ռեսուրս, ապօրինի այլ գործիքակազմ,

7. կազմաքանդվեց բանակը` քրեական հետապնդումներով, ապաշնորհ կադրային նշանակումներով և ընդհանուր անձեռնհաս կառավարմամբ,

8. իշխող սորոսական թիմն ու կցորդ պաշտոնտար անձինք ձախողեցին դաշնակցային հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և գործընկեր Իրանի հետ` պատրաստ լինելով առաջին իսկ պատեհ պահին փոխելու քաղաքական կուրսը դեպի Արևմուտք:

Ակնհայտ է, որ այս կարգի ու ծանրության աստիճանի վնաս Հայաստանին ու առհասարակ հայկական աշխարհին մինչև այժմ չէր պատճառվել բացահայտված կամ տեսադաշտում հայտնված օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալական ցանցերի կողմից:

Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, դրա համար չունի կադրային անհրաժեշտ ռեսուրս /մասնագետներ/, միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված, հակառակորդի կողմից նվաստացված վարչապետը և երկրի խնդիրներից օտարված նախագահը չեն կարող արդյունավետ բանակցել, երկրի շահերը պաշտպանել:

Այս իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ձևավորել ճգնաժամային կառավարություն կամ Պետական պաշտպանության կոմիտե` Արցախի երբեմնի օրինակով, օժտել լայն լիազորություններով, որը թույլ կտա մոբիլիզացնել ազգի ողջ ներուժն ի Հայաստան ու ի Սփյուռս:

Տեսանյութեր

Լրահոս