Երկիրը կորոնավիրուսով հիվանդացությունների թվի նվազման ընթացքի մեջ է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ երկիրը կորոնավիրուսով հիվանդացությունների թվի նվազման ընթացքի մեջ է: Սակայն կորոնավիրուսով մահվան և ծանր դեպքերի ալիքը մշտապես վիրուսի տարածման նվազման ալիքից 2-3 շաբաթ հետ ընկած է:

«Դեռ պահպանվում են մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները, և հույս ունենք, որ սա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կնվազի: Իհարկե, հիվանդացության տեմպի նվազումը բերում է նրան, որ դրսում որևէ սպասող անձ չունենք, և բոլոր այն անձինք, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, այդ պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է ճիշտ ժամանակին բժշկական օգնություն տրամադրելու առումով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին:

Տեսանյութեր

Լրահոս