Բաժիններ՝

33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդու։ Նա մեքենայից ներկայացրել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 57 փամփուշտով։

Բերման ենթարկվածի հայտնածով՝ ինքնաձիգն ու զինամթերքը 2020 թվականի հոկտեմբերին գտել էր Քարվաճառում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930