
Ե՞րբ է Փաշինյանը մեկնելու ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունն ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»,- ասել է Գրիգորյանը:
Համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում