«Պարոն երեսփոխան (ուղիղ իմաստով), հենց հինգերորդ շարասյուն լինելն է, որ այսօր ռազմավարական դաշնակիցը և բարեկամ երկրները չեն վստահում ձեր տխմար բազմակողմանի խաղերին»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում ՔՊ-ական մի պատգամավոր կա (անունը չեմ տալիս, արժանի չէ, որովհետև համ կոչ է անում դադարեցնել քաղաքական քննադատությունը, համ էլ իր հարցազրույցում հիմար քննադատություն է ուղղում ընդդիմությանը), մի ճիշտ բան է ասել այսօր: Ասում է, եթե ուզում ենք, որ մեզ հարգեն ու դաշնակից ունենանք, պետք է հինգերորդ շարասյուն չլինենք:

Լրիվ համաձայն եմ: Հինգերորդ շարասյուն չպետք է լինի իշխանության մեջ, հետևաբար՝ ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից:

Պարոն երեսփոխան (ուղիղ իմաստով), հենց հինգերորդ շարասյուն լինելն է, որ այսօր ռազմավարական դաշնակիցը և բարեկամ երկրները չեն վստահում ձեր տխմար բազմակողմանի խաղերին:

Գնացեք, ու գլուխներդ պատերին տվեք, բայց այդ մասին հետո: Դուք մսխել եք Հայաստանի ինքնիշխանությունը, դուք զրկել եք Հայաստանին և Արցախին իրենց կենսական տարածքներից, դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930