Ռուսական օդուժի ինքնաթիռը հատեց հայ-ադրբեջանական սահմանը. Թուրքական երկու անօդաչու է պտտվում Նախիջևանից ոչ հեռու

Սահմանային հատվածում լարվածության ֆոնին Թուրքիան կրկին փորձում է որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Թուրքիայի տարածքից միանգամից երկու թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքեր են նկատվել, որոնք անկանոն պտույտներ են իրականացնում երկրի արևելյան օդային տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանից ոչ հեռու։

Միաժամանակ Flightradar-ով նկատելի է , որ Գեղարքունիքի մարզից՝ Երանոս գյուղի մոտակայքից ռուսական ռազմական Ilyushin Il-76MD օդանավը հատեց Ադրբեջանի հետ սահմանն ու այս պահին գտնվում է Ադրբեջանի օդային տարածքում՝ Գանձակից ոչ հեռու։

Բացի այդ՝ նույն կայքի տվյալներով այս պահին նաեւ ադրբեջանական ինքնաթիռներ են անարգել օգտվում մեր օդային տարածքից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930