Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այս մասին «Հանրային» ՀԸ «Լուրեր»-ի եթերում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

«Այսօրվա սրացումը կապված է նաեւ Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա եւ զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաեւ փորձել են օգտագործել ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։ Կարեւոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշեց Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ սա բանավոր դիմում է, սակայն գրավոր ընթացակարգ ևս կսկսվի։

Գրիգորյանը նշեց, որ ակնկալում են, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և մենք հնարավորությւոն կունենանք ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու։

Ինչ վերաբերում է այս պահին սահմանին տիրող իրավիճակին, Գրիգորյանը նշեց, որ այսօր ժամը 13.00-ի դրությամբ՝ ադրբեջանակն ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են սրել ամբողջ սահմանի երկայնքով իրադրությունը։ Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս