ԱՄՆ-ի Porter էսկադրային ականակիրը հեռանում է Սև ծովից վարժանքների ավարտից հետո
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter էսկադրային ականակիրը՝ կառավարվող հրթիռային զենքով նոյեմբերի 16-ին սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ծովային գործողությունների անցկացումից հետո:
Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը: «USS Porter հրթռակիր էսկադրային ականանակիրն սկսել է հարավային ուղղությամբ պլանավորված տարանցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ ծովային գործողությունների եւ վարժանքների անցկացումից հետո»,- ասված է Twitter-ում Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 10-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Սեւծովյան տարածաշրջանում Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության կողմից անցկացվող բազմազգ զինվարաժաքներին մասնակցելու համար: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այնտեղ էին գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter էսկադրային ականակիրը՝ կառավարվող հրթիռային զենքով, John Lenthall l լցանավը եւ Mount Whitney-ը: Նոյեմբերի 15-ին Mount Whitney-ը մեկնել է Միջերկական ծով վարժանքների ավարտից հետո: Պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի ուժերի արտապլանային գործողություններին: Գերատեսչությունում նշել են, որ Վաշինգտոնը զինված ուժերի բազմազգ խմբավորում է կազմում Ռուսաստանի սահմանի անմիջական մերձակայքում: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ նման գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: