Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 527, մահվան՝ 58 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 527 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329 913-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 7107 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1385 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 58 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8492-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1617 է, ընդհանուր առողջացածներինը՝ 297 339, փաստացի բուժվողներինը՝ 24082: Մեկ օրում արվել է 7699 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 260 268 թեստավորում:

 

Տեսանյութեր

Լրահոս