«Երկու բան է մնացել անի Նիկոլը. նոր քաոս ու ցնցումներ»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՏԻՄ ընտրություններն այսօր շատ հարմար միջոց են հասարակության ուշադրությունը, Հայաստանը կործանելու թեմայից շեղելու համար։
Տեղերում ակտիվ մարդիկ, կուսակցությունները, լրատվաշիջոցները, այլ կազմակերպություններ, մինչև տարեվերջ զբաղված են խոշորացված համայնքների ավագանու համար պայքարելով։
Զուգահեռաբար՝ երկիրը նվաստացած ճզմվում է թուրք-ադրբեջանական մամլիչի տակ։ Պետության սահմանները գրեթե բարձիթողի վիճակում են։ Ազգային Ժողովի ու Նախագահի ինստիտուտները չեն գործում։ Անվտանգության խորհուրդը ծառայում է Նիկոլի շոու-ժողովների և հերթական հանձնված դիրքերի մասին հայտարարելուն։ ՊՆ-ն և ԳՇ-ն խրվել են իրավական ու բորյահոգեբանական ճգնաժամի, գուցեև ընկճախտի մեջ։ ԱԳՆ-ն՝ խորը ընդհատակում է։ ԱԱԾ-ն խճողվել է ներքին ու արտաքին քաոսի մեջ։ Ոստիկանությունը՝ հազիվ պաշտպանում է կառավարության անդամներին ընդդիմադիր քաղաքացիներից։
Այս ամենի ֆոնին, երկրի խնդիրները օր օրի ավելանում ու բարդանում են։ Քաղաքական ընդդիմությունը հուսահատ ճիչերի և անկազմակերպ գործողությունների մեջ է։ Փորձագիտական հանրույթը՝ հազիվ հասցնում է օրվա փոփոխվող թեմայի մակերեսային մեկնաբանություններով զբաղվել։ Արցախը՝ անորոշության ու մոռացության ճանապարհին է։
Եվ կան մարդիկ, որոնք դեռ հույս ունեն, որ Նիկոլը երկրի համար ինչ-որ «լավ բան» պետք է անի։ Նիկոլն ինչ-որ կարող էր, արել է։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ պետք է աներ, հիմնականում արել է։ Մնացել է երկու բան. Սյունիքը թուլացնելով՝ թուրքական աշխարհին միմյանց կապող ճամապարհներ տալ, այնուհետ նաև սրելով հակառուսական ալիքը, նոր քաոսի ու ցնցումների տանել Հայաստանը»։