Բաժիններ՝

Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտ գույնի երանգը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել է ավելի մուգով: Այդ մասին հաղորդել է Le Parisen թերթը:

Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած է մուգ կապույտ, սպիտակ եւ կարմիր գույներից:

Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, հաղորդել է Europe 1-ը: Նաեւ հրատարակությունը հաղորդում է, որ դրոշի վրա այդ երանգը հղում է 1793 թվականի Ֆրանսիայի դրոշին:

Որոշումը մասամբ գեղագիտական է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում էին բազմաթիվ վայրերում, եւ նրանց գույները համընկնում էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի եւ ներքին գործերի նախարարության շենքերի վրա:

Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 13-ին՝ Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930