Եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, զրահապատ նոր մեքենաներ են գնվել. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն արձանագրում է՝ ուժայինների կոնսոլիդացիան Նիկոլ Փաշինյանը ծառայեցնում է ոչ թե պետությանը, այլ սեփական խնդիրները լուծելու՝ մասնավորապես, իշխանությունը պահելու համար:
«Եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, նոր զրահապատ մեքենաներ են գնվել, ավելացվում է ոչ միայն թիկնազորի թիվը, այլև այդ թիկնազորի լրակազմը. նոր զենքեր են ստանում և այլն… նրա տեղաշարժը հսկում են արդեն ոչ թե 1000, այլ 4000 ոստիկան,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկման ժամանակ նշեց Ն. Սամսոնյանը՝ մանրամասնելով,- Նիկոլ Փաշինյանը գնում է Իջևան, ոստիկանության ողջ ներքին զորքը հետը գնում է այնտեղ: Եթե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, Ն. Փաշինյանը չունի որևէ քաղաքական խնդիր, ինչի՞ց է վախենում, ինչո՞ւ է այսքան խայտառակ ձևով…
Հասել է այնտեղ, որ արդեն ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովը, որոնք 3-4 տարի լռել են (էդ մարդիկ թողել են, որ դատարաններից դատավորներ դուրս շպրտվեն, դատարաններ շրջափակվեն, որ հարյուրավոր մարդիկ տարվեն ոստիկանություն, բռնության ենթարկվեն), այսօր ասել են՝ այդքան ոստիկան մի՛ տարեք ցույցերին. դա անընդունելի է»: