
«Սա՞ է ձեր կայունությունը,«խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԹԵ ՈՒՇ ՉԻ
Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է իրադրության համեմատաբար կայունացման մասին։
Այսինքն՝ գրավել են․․․ ու կանգնե՞լ։ Սա՞ է ձեր կայունությունը,«խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը։
Իսկ մենք․․․ «տեսնես ո՞վ կհաղթի ընտրություններում» և այլ ապուշություններ։Լավ, չկա՞ մի վճռական, անձնազոհ անհատ որ կազմակերպի ապստամբություն, եթե արդեն ուշ չի»։