
Վանեք համայնքում ՔՊ-ն զրո ձայն է ստացել

Սյունիքի մարզի Վանեք գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զրո ձայն է ստացել, իսկ «Շանթ» Դաշինք ազգայնական կուսակցության ցուցակով առաջադրված Փարսյանի օգտին 41 մարդ է քվեարկել:
Սեւաքար համայնքում էլ ՔՊ-ի օգտին գրանցվել է 24 ձայն, «Շանթ» դաշինքի օգտին՝ 90 ձայն:
Խդրանց համայնքում «Շանթ»-ը ստացել է 17, իսկ ՔՊ-ն 12 ձայն:
Աճանան համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 106, ՔՊ-ի օգտին 17 ընտրող:
Նորաշենիկում իշխող թիմը ստացել է 3 ձայն, իսկ «Շանթ» դաշինքը՝ 56 ձայն: