«Ուզու՞մ եք փրկվեք ու փրկեք, ուրեմն ոչ թե պաթոսախեղդ արեք իրար այլ փողոց՝ պայքարի դուրս եկեք». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆյսբուքյան իր էջում գրել է․ «Հա´յ եղեք, Մա´րդ եղեք, ոտքի´ կանգնեք:

Ես իմ պայքարը մինչև վերջ եմ տանելու, ես չե´մ կորցնելու իմ Հայրենիքը, ով հայ է կմիանա, ով թուրք է թող իր տան շեմին թուրքի դրոշ դնի։

Ուզու՞մ եք փրկվեք ու փրկեք, ուրեմն ոչ թե պաթոսախեղդ արեք իրար ու վիրտուալ զոհաբերվեք, այլ վրեժով փողոց՝ պայքարի դուրս եկեք:

Չասեք, հիասթափված ենք, որովհետև հիասթափված չեք, այլ թակարդն եք ընկած: Եվ ընդհանրապես, շատերը թուրքի թակարդն ընկան այն օրը, երբ Հայրենիքի համար կռիվ տվածի փոխարեն վուվուզել փչելով իշխանության բերեցին իր տուն ու տեղը թուրքի կրակին տված, ոռն ու փորը փրկելու համար Երևան փախած դանոսչիկին։

Գիտակցու՞մ եք ինչ է տեղի ունեցել, եթե այո, ուրեմն քավե´ք ձեր մեղքը։ Մեղք, որի պատճառով ձեր երեխաները թուրքի բատրակներ են դառնալու։

Քավե´ք, դուրս եկեք փողոց, զղջումով փրկեք ձեզ, ուրիշ ճանապարհ չի մնացել…

Հ.Գ. Գործողություն էիք ուզում, ստացա´ք, Շուշիի մոտ Հայ տղամարդը քայլ արեց, դե Հայ եղեք, Մարդ եղեք, դուք էլ գործողության գնացեք՝ ոտքի կանգնելով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930