«Այս աղետի դեմն հրատապ առնել է պետք». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կան մարդիկ, որոնց մեջ Աստված է ապրում, կան մարդիկ, որոնց մեջ սատանան է ապրում, և կան նաև մարդիկ, որոնց մեջ ապրում են միայն բացիլներ և որդեր։ Մեր ցավը նրանում է, որ մեր իրականության մեջ երկրորդ և երրորդ խմբերում գտնվող մարդկանց քանակը վերջին 30 տարիների ընթացքում աննախադեպ աճ է արձանագրել, դա գալիս է միայն ու միայն չկրթվաց լինելուց ու Ազգային առժեքներից հեռվանալու շնորհիվ: Այն ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ու մինչ օրս շարունակվում է այս երևույթների վառ օրինակն է:

Մեզ անհատականություններ են պետք, որոնք թե՛ ոգի ունեն, թե՛ Ազգ թե՛ ժողովուրդ են պահում ու ներկայացնում, որոնք կարող են Ազգին, ժողովրդին այս ճահճից դուրս բերել, և ինչպես կասեր Մեծն Սահյանը՝«Ոչ միայն պահում ու ներկայացնում, այլև ստեղծում: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ ունի: Անհատականնությունների ժողովուրդ է: Մեր լավ ու վատ հատկանիշներով, բայց միշտ ուժեղ անհատականություններով, գոյատևել ենք»:

Եվ ուրեմն, այս աղետի դեմն հրատապ առնել է պետք»:

Տեսանյութեր

Լրահոս