«Կոռումպացված անցյալից է խոսում մեկը, ով գումարի դիմաց կեղծ անաշխատունակության թերթիկ է տրամադրել ընկերություններից մեկի աշխատակցին». Ռոբերտ Հայրապետյան

«Նարինե Գրիգորյան
Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակի 3-րդ համար:

Չեմ խորանում այն փաստի մեջ, որ վերջինս հանդիսանալով կորոնաբաժանմունքի բժիշկ(Կապանում օրվա մեջ մինչև 5 մահ) հիվանդներին թողած զբաղվում է հայրենադավների քարոզով:

Բայց, ուշադրություն.
Կոռումպացված անցյալից է խոսում մեկը, ով հանդիսանալով Կապանի ԲԿ բժիշկ, գումարի դիմաց կեղծ անաշխատունակության թերթիկ է տրամադրել ընկերություններից մեկի աշխատակցին այն դեպքում, երբ այդ աշխատակիցը ամսից ավել գտնվել է ՌԴ-ում:

Դեպքի բացահայտումից հետո այս կնոջը ազատեցին աշխատանքից, ու երևի թե հենց այս վերջին հանգամանքի մեջ էլ պետք է փնտրել տիկնոջ ջղաձգումներն ու դավաճանական ոհմակին սատար կանգնելու անհագ մոլուցքի պատճառը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930