Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482, մահվան՝ 43 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 325 521-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 36 քաղաքացի, մահացածների թիվը 6867 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք։ Նոյեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1360 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 43 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8227-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1522 է, ընդհանուր առողջացածներինը՝ 287 856, փաստացի բուժվողներինը՝ 29 438: Մեկ օրում արվել է 13 310 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 215 632թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930