
Դժբախտ պատահար Հովիտ գյուղում

Նոյեմբերի 10-ին, ժամը 23:38-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տեխնիկա է շրջվել․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Kirovets K-700» մակնիշի տրակտորը շրջվել է․ վարորդը (Ս․ Կ․, ծնված 1991 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել տրակտորի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։