«Այ էսպես թուրքին են հանձնում մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բնակիչներին․․․»․ Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերի 11-ի ուղիղ կեսգիշերից՝ 00։00-ից սկսած, Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր է տեղադրելու և հայկական պետհամարանիշներով մարդատար և բեռնատար ավտոմեքենաները ստուգելուց, մաքսատուրք գանձելուց զատ շատ հանգիստ կարող է ընդհանրապես արգելել նրանց երթևեկությունը ճանապարհի այդ հատվածով։

Նոյեմբերի 11-ի ժամը 00։00-ից սկսած Սյունիքի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ և Առաջաձոր գյուղերը, զրկված լինելով այլընտրանքային երթևեկելի ճանապարհներից, փաստացի հայտնվելու են շրջափակման մեջ, իսկ նրանց բնակիչները՝ պատանդի կարգավիճակում։

Եվ սա այն պարագայում, երբ չի իրականացվել սահմանազատում և սահմանագծում, չկա պետական սահմանի մասին հայ-ադրբեջանական որևէ համաձայնագիր, որևէ փաստաթուղթ, որևէ հիմք։

Այ էսպես, մի ստվար զանգվածի լռության ու անտարբերության ներքո թուրքին են հանձնում մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բնակիչներին․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930