«Երկինքը՝ Հայրենիք». Մայոր Ռաֆայել Վասիլյանը զոհվեց պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին

Մայոր Ռաֆայել Վասիլյանը Խաղաղապահ ուժերի բրիգադի հակաօդային պաշտպանության ծառայության պետն էր: Նա Արցախյան վերջին պատերազմի հազարավոր զոհերից է. զոհվել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Մարտունիում:

Ռաֆայել Վասիլյանը գերազանց ավարտել է Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է ՀՀ ԶՈՒ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։

Գերազանց ավարտելով համալսարանը՝ 2012թ. գործուղվել է ծառայության Գյումրու N զորամաս:

2014թ. ծառայությունը շարունակել է Արզնիի N զորամասում, ապա նշանակվել է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադի Օպերատիվ բաժնի սպա:

2016թ. նշանակվել է նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

2014-2018թթ. մասնակցել է Աֆղանստան խաղաղասիրական առաքելություններին՝ դրսևորելով կարգապահ վարք և մեծ ընկերասիրություն:

2018թ. հունվարի 19-ին մայոր Վասիլյանը նշանակվել է ՀՕՊ–ի պետ: Բազմիցս մասնակցել է Հայաստանում և արտերկրում վերապատրաստման ծրագրերի և ռազմաուսումնական վարժանքների: Որպես վերապատրաստման դասընթացի ղեկավար՝ մասնակցել է ՀՀ ԶՈՒ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցկացվող ռազմաուսումնական վարժանքներին:

Իր ծառայության ընթացքում Ռ. Վասիլյանն արժանացել է նաև բազմաթիվ խրախուսանքների:

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր հերոսի կյանքի մի քանի դրվագների:

Տեսանյութեր

Լրահոս