Երկրին մոտենում է 3 ֆուտբոլի դաշտի չափի աստերոիդ
170-ից մինչեւ 380 մետր տրամագիծ ունեցող 2004 UE պոտենցիալ վտանգավոր աստերոիդը Երկրի մոտով կանցնի նոյեմբերի կեսերին: Այդ մասին ասվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:
Աստերոիդը Երկրին նվազագույն տարածությամբ կմոտենա նոյեմբերի 13-ին:
Ամերիկյան գործակալության գնահատումներով՝ աստերոիդը կանցնի մեր մոլորակից ավելի քան 4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ, ինչը գերազանցում է Երկրից մինչեւ Լուսին ընկած 11 տարածություն:
2004 UE վտանգավոր աստերոիդը մտնում է «Ապոլոններ»-ի՝ պոտենցիալ վտանգավոր աստերոիդների խմբի մեջ, որոնց թռիչքի հետագծերը փոխհատվում են Երկրի ուղեծրի հետ: Աստերոիդի առաջին դիտարկումը թվագրված է 2004-ին: Հաջորդ անգամ աստերոիդը Երկրին կմոտենա 2051 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: