
Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ: Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին` շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ին, 11-ին աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը` 10-12 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: