Բաժիններ՝

Վարորդը, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայողները, վարչական տարածքում կազմակերպած ուժեղացված ծառայության շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին Գարգառ գյուղի վերջնամասում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:

Վարորդը, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին: Մեքենայի բեռնախցիկից նա ներկայացրել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ:

Նա հայտնել է, որ հրացանի համար համապատասխան փաստաթուղթ չունի, դա պատկանել է 1984 թվականին մահացած պապին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930