Նորա մայրիկի մասին ջերմ հիշողությունները միշտ վառ կմնան նրան ճանաչած բոլոր մարդկանց հուշերում. Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ
                                    Խորը ցավակցություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ սիրելի մոր՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նորա մայրիկի մասին ջերմ հիշողությունները միշտ վառ կմնան նրան ճանաչած բոլոր մարդկանց հուշերում»,- գրել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում 92 տարեկան հասակում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    