Բաժիններ՝

Ումա Թուրմանի դուստրը խոսել է Տարանտինոյի նոր ֆիլմում մասնակցելու հնարավորության մասին

Դերասանուհի Մայա Հոուքը՝ հոլիվուդյան աստղեր Ումա Թուրմանի եւ Իթան Հոուքի դուստրը, The Guardian թերթին տված հարցազրույցում պատմել է, որ մտածում է Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլ 3»-ին ֆիլմին մասնակցելու մասին։

Ու թեեւ այդ կինոնկարի մասին դեռ միայն լուրեր են պտտվում, «Շատ տարօրինակ բաներ» սերիալի աստղը նշել է, որ ուրախ կլիներ նկարահանվել հայտնի մարտաֆիլմում (նախորդ երկու ֆիլմերում գլխավոր դերակատարը եղել է նրա մայրը):

«Քվենտինը ինչ-որ բան կանի, երբ խիստ ցանկանա,-նշել է Մայա Հոուքը:-Ես նրան գիտեմ իմ ողջ կյանքում, եւ եթե նա երբեւէկրկին ցանկանա ինձ հետ աշխատել (2019 թվականին նա էպիզոդիկ դերում հանդես է եկել Տարանտինոյի «Մեկ անգամ…Հոլիվուդում» կինոնկարում), ես ուրախությամբ կհամաձայնեմ»:

Ավելի վաղ ռեժիսորն ինքը խոստովանել է, որ Մայային տեսնում է «Սպանել Բիլին» ժապավենի երրորդ մասի հանգուցային դերերից մեկում: Նա բացատրել է որ եթե մայր ու աղջիկ նույն կերպարներում հայտնվեն նաեւ էկրանի վրա, դա «չափազանց հետաքրքիր» կլիներ:

«Կարծում եմ՝ սա այդ հերոսների մասին պատմություն կլինի 20 տարի անց: Հարսնացուն (Թուրման) եւ նրա դուստր Բի-Բին (Հոուք) հանգիստ ապրում են այս բոլոր տարիներին, բայց այնուհետեւ աշխարհը հանկարծակի սկսում է կործանվել,-մտքերն է կիսել ռեժիսորը:-Միայն այն միտքը, որ Ուման եւ նրա դուստրը՝ Մայան, այդ դերերում կհայտնվեն էկրանին, ինձ շատ հրապուրիչ է թվում»:

Քվենտին Տարանտինոն հավելել է, որ սիլքվելն ըստ ամենայնի կարող է կայանալ այն բանի շնորհիվ, որ մնացել են Թուրմանի հերոսուհու թշնամիները նախորդ երկու կինոնկարներից հետո, օրինակ՝ Էլլի Դրայվերը (Դերիլ Հաննա), Սոֆի Ֆաթալը (Ջուլի Դրեյֆուս) եւ երկվորյակ քույրը՝ Գոգոն (Տիակի Կուրիյամա):

Թե ինչպիսին կլինի ռեժիսորի տասներորդ ֆիլմը, մինչեւ այժմ հայտնի չէ: Այնքան էլ վաղուց չէ, որ նա հայտարարել է, թե ցանկանում է «ինչ-որ բան ստեղծել սպագետի-վեսթեռնի ոճով», որտեղ բոլոր կխոսեն տարբեր լեզուներով:

Կարանտինոյի երկրպագուները պատահաբար չէ, որ հետաքրքրվում են, թե ինչպիսին կլինի նրա հոբելյանական կինոնկարը: Կինեմատոգրաֆիստը քանիցս ասել է, որ պլանավորում է նկարահանել միայն տասը ֆիլմ, իսկ հետո «անցնել թոշակի»: Նա այն կարծիքին է, որ «տարիքի հետ ռեժիսորներն ավելի լավը չեն դառնում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս