Բաժիններ՝

Apple-ի գաղտնիության նոր քաղաքականությունը մեդիա հարթակներին արժեցել է 10 միլիարդ դոլար

The Financial Time-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Apple-ի գաղտնիության քաղաքականության փոփոխությունների պատճառով Snap-ը, Facebook-ը, Twitter-ը և YouTube-ը միասին կորցրել են մոտ 10 միլիարդ դոլար: Նոր կանոններն ազդում են ընկերության գովազդային բիզնեսի վրա։

Գաղտնիության նոր կանոններ հայտնվեցին iOS-ում 2021 թվականի գարնանը։ Օգտատերերն այժմ կարող են ինքնուրույն որոշել՝  ինչ տվյալներ կիսել հավելվածների հետ: Շատ օգտատերեր որոշել են թաքցնել տեղեկատվությունը երրորդ կողմի ընկերություններից, որոնք, իրենց հերթին, դադարեցրել են անհատականացված գովազդ տեղադրելու համար օգտատերերից անհրաժեշտ տվյալներ ստանալը: Գովազդատուներն արձագանքեցին իրավիճակին և սկսեցին ավելի քիչ տրաֆիկ գնել մեդիա հսկաներից՝ ընտրելով Android սմարթֆոնները:

Facebook-ի ավագ տնօրեն Շերիլ Սանդբերգը նշել է, որ թիրախավորման ճշգրտությունը նվազել է նոր կանոնների ներդրումից հետո, ինչը բարձրացրել է գովազդատուների համար ծառայությունների արժեքը։

Lotame-ն պարզել է, որ ընդհանուր առմամբ ընկերությունները 2021 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում կորցրել են 12% եկամուտ, ինչը կազմում է 9,85 միլիարդ դոլար: Snap-ը նվազագույն կորուստներ ունի՝ կապված այն բանի հետ, որ ընկերությունը թողարկում է ծրագրային ապահովում բացառապես բջջային սարքերի համար։ Facebook-ի կորստի առավելագույն մակարդակը ձեռք է բերվում հենց հարթակի չափի շնորհիվ:

Wayflyer-ի գործադիր տնօրեն Էիդան Քորբեթը նույնպես նշել է, որ Facebook-ի գովազդային հարթակի ժողովրդականությունը նվազում է ծառայությունների մատուցման գների համակարգված աճի պատճառով։ Նրա խոսքով՝ TikTok-ը սկսում է ավելի շատ գովազդատուների ուշադրությունը գրավել և հաճախորդներին հեռացնում է Facebook-ից։

Գովազդային տեխնոլոգիաների խորհրդատու Էրիկ Սեֆերտը պնդում է, որ Apple-ի նոր կանոնների ընդունման հետ մեկտեղ՝ ընկերությունները ստիպված են հարմարվել և փոխել իրենց հարթակները: Նա գնահատում է, որ ամբողջովին նոր գովազդային համակարգի ստեղծման համար կարող է պահանջվել առնվազն մեկ տարի:

Չորս մեդիա հսկաներից ամենաքիչը տուժել է Twitter-ը։ Twitter-ի գովազդի վաճառքը եռամսյակի համեմատ աճել է 41%-ով, ըստ Alphabet-ի: Սոցիալական ցանցն ասում է, որ իրենց գովազդային համակարգի մեծ մասը հիմնված է համատեքստի և բրենդինգի, այլ ոչ թե օգտատերերի վարքագծին հետևելու վրա:

Փորձագետները նաև նշում են, որ հենց Apple-ի գովազդային բիզնեսից եկամուտը վերջին եռամսյակում հասել է 18,3 միլիարդ դոլարի: Այս տարվա ապրիլին Apple-ը գործարկեց Suggested Apps-ը, որը թույլ է տալիս App Store-ում հավելվածների համար գովազդային տեղ գնել և օգտատերերին որոնման տողում ցույց տալ հավելվածների առաջարկները:

Օգտատերերի մասին տեղեկատվության հավաքագրումը սահմանափակող գործառույթն ինքնին հայտնվել է 2021 թվականի ապրիլին՝ iOS 14.5 թարմացման հետ մեկտեղ։ Դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 21-ին փորձագետները հայտնել էին, որ Snap-ի եկամուտները նվազել են 22%-ով, դրա պատճառը նաև Apple-ի նոր կանոններն էին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս