Բաժիններ՝

5 տղամարդ դաշտում վիճաբանել են, որի ընթացքում արձակված կրակոցից նրանցից մեկը ոտքից վիրավորվել է

Հոկտեբերի 25-ին Արտաշատի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այգեզարդ գյուղի բնակիչ, հանրությանը մականուններով հայտնի հինգ տղամարդ դաշտում վիճաբանել են, որի ընթացքում արձակված կրակոցից նրանցից մեկը ոտքից վիրավորվել է:

Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որին հետևել է բացատրական աշխատանք: Հոկտեմբերի 29-ին վիճաբանության մասնակիցներից երեքն ինքնակամ ներկայացել են բաժին:

Ըստ նրանց` վիճաբանության ժամանակ քաշքշել են իրար, և նրանցից մեկի ձեռքին եղած որսորդական հրացանից կրակվել է:
Ապօրինի պահվող հրազենը առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930