32-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ավան վարչական շրջանի 32-ամյա մի բնակչի:
Անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ նա հոկտեմբերի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մոտ երկու տասնյակ անձնական ունեցվածքի գողություն էր արել, որնոցից չորսը նախաքննության փուլում են:
32-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին: