
Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը

Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: Այս տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը
Նա հավելել է, որ անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանության դրույթների պատճառով չի կարող որեւէ մանրամասներ ներկայացնել:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում իր աշխատակցի մահը «էթիկական պատճառներով»:
Ի սկզբանե դեսպանատան աշխատակցի մահվան մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր գերմանական «Spiegel» ամսագիրը:
Նշվում է , որ տղամարդը ընկել է դեսպանատան համալիրում գտնվող բազմահարկ շենքի պատուհանից:
«35-ամյա քաղաքացին, պաշտոնական դիվանագիտական ցուցակի համաձայն, 2019 թվականի ամռանից Բեռլինում հավատարմագրված է որպես դեսպանության երկրորդ քարտուղար»,- գրում է ամսագիրը: