Ինչու են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնում աշխատասենյակներում․ պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հարցերը քննարկում են միջգերատեսչական կառույցները, նրանք են քննարկում նաև, թե որ թվականների քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատում և սահմանագծում։

«Աշխատակազմն առանձին քննարկում չի անում։ Այդ հանձնաժողովները տարբեր ֆորմատներով քննարկում են, այո։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը տարբեր մակարդակներում քննարկվում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է տարբեր գերատեսչություններում պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարի փակցնելուն և նախկինում Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում կախելը Նիկոլ Փաշինյանի կողմից քննադատվելուն, Արայիկ Հարությունյանը նկատեց. «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930