Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չունեմ. Արայիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չունի նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։

«Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ։ Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են մասնավորապես սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Տարածքային կառավարաման նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այդ հարցին, նշել էր, որ նման քննարկումներ ընթանում են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս