Թխվածքաբլիթներ, որոնց գլխավոր բաղադրիչը մեղրն է
Բաղադրիչներ
1. Ձու – 1 հատ
2. Շաքարավազ – 2 ճ/գ
3. Մեղր – 2 ճ/գ
4. Բուսայուղ – 4 ճ/գ
5. Սոդա – 0.5 թ/գ (կամ փխրեցուցիչ – 5 գ)
6. Ալյուր – 250 գ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել ձուն, մեղրը, բուսայուղը և շաքարավազը: Հարել:
2. Խառնել սոդան ալյուրի հետ, կամաց-կամաց ավելացնել զանգվածի մեջ, խմոր հունցել: Պատրաստի խմորը թողնել հանգստանալու 20 րոպե:
3. Խմորից ձեռքով գնդիկներ ձևավորել: Խոհանոցային մուրճով սեղմել գնդիկները՝ վրան նախշ ստանալու համար:
4. Գնդիկները շարել տապակի վրա: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և թխել 10-13 րոպե: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը